«Կինոյի հսկան գնաց դեպի հավերժություն». հոլիվուդյան աստղերը հարգել են Քըրք Դուգլասի հիշատակը (լուսանկարներ)

12:58 • 06.02.20

ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում 103 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը, ինչի վերաբերյալ հուզիչ գրառումներ են արել բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, գրում է dailymail.co.uk-ը:

Դուգլասի հարսը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը, խոստովանել է, որ մինչև կյանքի վերջ կսիրի նրան:

«Իմ սիրելի Քըրք, մինչև կյանքիս վերջ կսիրեմ քեզ: Արդեն կարոտում եմ»,- ինստագրամյան գրառման մեջ նշել է դերասանուհին, որը երբևէ առիթը բաց չի թողել սկեսրայրի նկատմամբ իր սերն ու հարգանքը ցույց տալու համար:

 

A short while after her husband broke the news of his legendary father's passing, Catherine Zeta-Jones shared this tribute on her Instagram

 

Դուգլասի հիշատակին նվիրված գրառում է արել նաև դերասան Սիլվեստր Ստալոնեն:

«Քըրք Դուգլաս. իմ կինոհերոսների վերջին հզոր հսկան գնաց դեպի հավերժական փառք: Ապշելու դերասան, որի նմանը մենք էլ չենք տեսնի»,-գրել է Ստալոնեն:

 

Sylvester Stallone shared a poster from Douglas's 1949 film Champion, in which he played a boxer. The Rocky Oscar winner called him 'The last great giant of my cinema heroes'

 

Օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը խոստովանել է, որ շատ կկարոտի Դուգլասի ձեռագիր նամակներն ու հայրական խորհուրդները, նրա խոհեմությունն ու խիզախությունը:

«Այդ ամենն ինձ կներշնչի մինչև կյանքիս վերջ»,-գրել է Սփիլբերգը:

 

Steven Spielberg, who presented Douglas with an honorary Oscar at the 1996 Academy Awards, called him inspirational, adding: 'I’m honored to have been a small part of his last 45 years'

 

Մինչդեռ հանգուցյալի որդին՝ աստղային դերասան Մայքլ Դուգլասը, նշել է, որ հպարտ է այդպիսի հայր ունենալու համար:

 

Картинки по запросу "michael douglas with father"

 

Քըրք Դուգլասը (իրական անունը` Իսեր Դանիելովիչ) կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը:

Դուգլասը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում 1916 թվականի դեկտեմբերի 9-ին` Ռուսական կայսրությունից եկած գաղթականների ընտանիքում: Իրական անունը նա փոխել է քոլեջում սովորելու տարիներին: Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա: Երկրորդ համաշխարհայինի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմում:

Ծառայությունից հետո սկսել է խաղալ թատրոնում և նկարահանվել գովազդներում: Կինոյում նրա դեբյուտը եղել է 1946 թվականին` Լյուիս Մայլսթոունի «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» ֆիլմում: Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Դուգլասը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում առանձնանում են Ռիչարդ Ֆլեյշերի «20 000 լյո ջրի տակ», Վինսենթ Մինելլիի «Կյանքի ծարավ» (այս ֆիլմում Վինսենթ Վան Գոգի դերի համար Դուգլասը «Ոսկե գլոբուս» է ստացել),  ինչպես նաև Սթենլի Կուբրիկի «Փառքի արահետներ» և «Սպարտակ» ֆիլմերը:

1996 թվականին Դուգլասն «Օսկար» մրցանակ է ստացել կինեմատոգրաֆում 50-ամյա ստեղծագործական և բարոյական ջանքերի համար, իսկ 2001 թվականին ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը:

«Կինոյի հսկան գնաց դեպի հավերժություն». հոլիվուդյան աստղերը հարգել են Քըրք Դուգլասի հիշատակը (լուսանկարներ)