Բրունո Մարսը Disney-ի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում

16:53 • 07.02.20

Հայտնի երգիչ Բրունո Մարսն ամիսներ շարունակ տևած բանակցություններից հետո Disney կինոստուդիայի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Չնայած որ ֆիլմի մանրամասները գաղտնի են պահվում` մի բան հստակ է` ֆիլմի բոլոր սաունդթրեքերը կգրի ու կկատարի 34-ամյա երաժիշտը: 

Արտիստը որպես դերասան առաջին անգամ հանդես է եկել 1992 թվականին նկարահանված «Մեղրամիսը Լաս Վեգասում» ֆիլմում` փոքրիկ Էլվիսի դերում` կատարելով հայտնի «Can't Help Falling In Love» երգը:

Բրունո Մարսը մշտապես զբաղված է եղել երաժշտական կարիերան զարգացնելով, սակայն 2014 թվականին մասնակցել է նաև «Ռիո 2» անիմացիոն ֆիլմի հնչյունավորմանը:

Չափահաս տարիքում սա կլինի Բրունո Մարսի առաջին մեծ էկրանային դերը:

 

Discussions: The currently-untitled project was birthed through discussions between Mars and Walt Disney Studios production president Sean Bailey

Բրունո Մարսը Disney-ի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում