Հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանն ադրբեջանցի տենորի հետ կապված սկանդալից հետո ելույթ է ունեցել Դրեզդենի փառատոնում (տեսանյութ)

23:15 • 08.02.20

Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նախօրեին ելույթ է ունեցել Դրեզդենում անցկացվող The Semper Opera Ball փառատոնում: Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Սաքսոնիայի հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը:

Ռուզան Մանթաշյանը կատարել է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի Տատյանայի արիան:

Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է միևնույն բեմում ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ, որից հետո նրա ելույթը փառատոնի ժամանակ հարցականի տակ էր դրվել:

Ադրբեջանցի տենորը ևս մասնակցել է փառատոնին:

Հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանն ադրբեջանցի տենորի հետ կապված սկանդալից հետո ելույթ է ունեցել Դրեզդենի փառատոնում (տեսանյութ)