Պուգաչովան գումար էր վճարում հեռուստատեսությունում աշխատող իր ծանոթներին` իմ ելույթները չցուցադրելու դիմաց. Մուրոմովը մեղադրել է Պրիմադոննային
Երգիչ Միխայիլ Մուրոմովը մեղադրել է ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգոչովային` հայտարարելով, որ վերջինս խուսափում էր իր հետ մրցակցությունից և ամեն ինչ անում էր, որպեսզի իր ելույթները հեռուստատեսությամբ չցուցադրվեին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Նա գումար էր վճարում` իմ ելույթները հեռուստատեսությամբ չցուցադրելու համար: Ուներ ծանոթներ, ովքեր աշխատում էին հեռուստատեսությունում, և նա վճարում էր իր աշխատավարձից ու նրանց հանձնարարություններ տալիս: Ալլային աստղեր պետք չէին»,- ասել է Մուրոմովը և հավելել, որ Պուգաչովան ժամանակին ասպարեզից «հեռացրել է բոլորին»:
Մուրոմովը մեծ բեմ է դուրս եկել 1985 թվականին, երբ 35 տարեկան էր: Երկու տարի անց նա կատարել է «Яблоки на снегу» երգը, որը դարձել է տասնամյակի լավագույն հիթերից մեկը:










