Մահացել է օպերային երգչուհի Միրելլա Ֆրենին. Il Messaggero

11:42 • 10.02.20

84 տարեկանում իր հայրենի Մոդենա քաղաքում մահացել է իտալացի օպերային երգչուհի, սոպրանո Միրելլա Ֆրենին: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով Il Messaggero պարբերականին:

Երգչուհու մահվան պատճառը տևական հիվանդությունն է եղել:

Ֆրենին բեմում առաջին անգամ հայտնվել է 1955 թվականին` «Կարմեն» օպերայում խաղալով Միքաելայի դերը: Իր կարիերայի ընթացքում երգչուհին ելույթներ է ունեցել Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»,  Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում և շատ այլ հայտնի բեմերում:

Մահացել է օպերային երգչուհի Միրելլա Ֆրենին. Il Messaggero