Խոաքին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը՝ լավագույն դերասանուհի, «Մակաբույծը»՝ լավագույն ֆիլմ. հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները
8:27
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:
8:15
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը («Ջուդի»):
8:8
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):
7:54
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»):
7:43
«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Այսօր սա «Ջոքերի» դեռևս առաջին մրցանակն է: Գուդնադոտիրը նաև հեղինակել է «Չեռնոբիլ» հայտնի սերիալի երաժշտությունը:
7:30
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում օսկար է ստանում հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը:
7:23
Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:
7:15
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է:
6:57
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»):
6:53
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»):
«Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:
6:41
Արարողության ժամանակ «Օսկարի» բեմին է հայտնվում ռեփեր Էմինեմը, որին մրցանակաբաշխության հյուրերը հոտնկայս են դիմավորում:
Eminem receives a standing ovation at the #Oscars after his surprise performance of his Oscar-winning song "Lose Yourself".
— The Pop Hub (@ThePopHub) February 10, 2020
pic.twitter.com/Cizydd5Npd
6:39
«Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակ է ստանում Դոնալդ Սիլվեսթրը ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում աշխատանքի համար:
6:31
Մայա Ռուդոլֆը և Քրիսթեն Ուիգը զվարճացրին հյուրերին և հիանալի ներկայացրին «Լավագույն հանդերձանքի դիզայն» և «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերի հավակնորդներին:
#Oscars Moment: @MayaRudolph and Kristen Wiig can do it all. pic.twitter.com/44yWPGJYNv
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
06:20
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»):
6:15
«Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում հաղթում է Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմը: Այն նվիրված է Քաբուլում աֆղանցի երեխաներին:
«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին:
6:04
Այս պահի դրությամբ մրցանակ է հանձնվել 8 անվանակարգերում: Մնացել է 16-ը:
5:59
«Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը : Նրանք աշխատել են «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում:
«Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում մրցանակ ստացավ Ժակլին Դյուրանը («Փոքրիկ կանայք»):
5:28
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է:
5:17
Բրեդ Փիթը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Փիթը շնորհակալություն է հայտնել Քվենթրին Տարանտինոյին՝ ասելով, որ առանց նրա կինոինդուստրիան կգունազրկվեր:
5:00
Մեկնարկել է «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: Եվ քանի որ արդեն երկրորդ տարին է՝ հեղինակավոր միջոցառման բացումն ազդարարեցին երգչուհի Ժանել Մոնեն և դերասան Բիլլի Փորթերը: Նրանք կատարում են այս տարվաի ֆիլմերում հնչած երգերի պոպուրի:
04:01
Մոտ 1 ժամից կմեկնարկի «Օսկար» 92-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Իսկ մինչ այդ հոլիվուդյան աստղերն ու կինոինդուստրիայի ներկայացուցիչները ժամանում են Լոս Անջելեսի Dolby թատրոն:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ նույնպես այն կանցկացվի առանց հաղորդավարի:
Անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել էր առանց հաղորդավարի:
«Օսկար» մրցանակների հանձնման 91-րդ արարողության հաղորդավարը՝ ամերիկացի կատակերգու դերասան Քևին Հարթը, հրաժարվել էր այդ դերից՝ իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:
Հունվարի 13-ին ներկայացվեցին «Օսկար 2020»-ի հավակնորդները.
«Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, առաջադրվել է 11 անվանակարգերում: Առաջադրումների թվով հաջորդիվ ներկայանում են «Իռլանդացին», «1917», «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը՝ յուրաքանչյուրը 10 անվանակարգում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին», «Մակաբույծը», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» կինոնկարները:
«Լավագույն դերասան» ճանաչվելու համար կպայքարեն Խոակին Ֆենիքսը, Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապ»):
«Լավագույն դերասանուհի» կարող են ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Շարլիզ Թերոնը («Ռումբ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սինթիա Էրիվոն («Հարիեթ»):
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Բոնգ Ջուն-Հոն («Մակաբույծը»), Սեմ Մենդեսը («1917»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»):
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Խաղալիքների պատմություն 4», «Կլաուս», «Ինչպես վարժեցնել վիշապին. թաքնված աշխարհ» մուլտֆիլմերը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվելու համար կմրցեն «Ժողովրդավարության եզրը», «Ամերիկյան գործարան», «Սամայի համար», «Քարանձավը» ֆիլմերը:










