«Այն հիմնված է իմ անձնական կյանքի վրա». օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորը պատմել է ֆիլմի մասին (տեսանյութեր, լուսանկարներ)

17:37 • 11.02.20

«Օսկար 2020» մրցանակաբաշխության ժամանակ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմը մտավ պատմության մեջ` դառնալով առաջին արտասահմանյան ֆիլմը, որ հաղթել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: 

«Երբ ես երիտասարդ էի և կինեմատոգրաֆ էի ուսումնասիրում, մի խոսք կար, որը ես պահել եմ իմ սրտի խորքում` ամենաանձնականն ամենաստեղծարարն է»,- պատմել է ֆիլմի ռեժիսոր Փոն Ջուն Հոն, որի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Այս խոսքը, որը հարավկորեացի ռեժիսորը վերցրել է իր սիրելի ռեժիսոր Մարտին Սկորսեզեից, ընդունելի է նաև այս պարագայում: Ֆիլմի սցենարը ռեժիսորի համար ներշնչանք է եղել իր 50-ամյա փորձից:

Գրաֆիկական դիզայների և տնային տնտեսուհու ընտանիքում ծնված Հոն մեծացել է համեստ պայմաններում` կորեական Դեգու քաղաքում, ապա` մայրաքաղաքում: Կյանքի երրորդ տասնամյակի սկզբին, երբ նա մասնակցում էր երկրի ռազմական ղեկավարների դեմ ուսանողական բողոքի ակցիաներին, Հոն զգացել է, թե ինչպես է ապրում մարդկանց մյուս կեսը: Հետագայում նա Սեուլում ապրող շատ հարուստ ընտանիքում երեխայի մաթեմատիկայի ուսուցչի աշատանք է ստացել: Նրա համար երաշխավորել էր իր ընկերուհին, որն արդեն 20 տարուց ավելի է ռեժիսորի կինն է: Այդ ժամանակ Հոյի ընկերուհին այդ նույն տղային անգլերեն է դասավանդել: Նա առաջարկել է Հոյին որպես հուսալի ընկեր, «չնայած որ ես իրոք վատ էի մաթեմատիկայից»:

Կյանքի այս պատմությունը շատ նման է ռեժիսորի օսկարակիր ֆիլմի սցենարին, և Հոն այն համարում է իր անձնականը:

«Օսկար 2020»-ը պատմական է դարձել, քանի որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում: «Օսկար»-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթում է ոչ անգլալեզու ֆիլմ:

It also won Oscars for Best Original Screenplay and Best International Film, and its gifted director Bong Joon-ho (pictured), who was named Best Director, couldn’t hide his delight

Bong’s intensive research extended to the characters — he had a script-writing assistant spend months interviewing chauffeurs, housekeepers and tutors in wealthy areas of Seoul. Pictured: Bong Joon Ho and producer Kwak Sin Ae

 

The film has been hailed as a spiky class-war drama, but Bong insists it’s really about the polarisation of society. Pictured: A scene in the film

«Այն հիմնված է իմ անձնական կյանքի վրա». օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորը պատմել է ֆիլմի մասին (տեսանյութեր, լուսանկարներ)