Վան Գոգի՝ 1960-ականներին 5 դոլարով վաճառված կտավն աճուրդի կհանվի 17 մլն դոլարով

14:09 • 12.02.20

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին պատկանող կտավներից մեկը, որը 1967 թվականին գնվել էր ընդամենը 5 դոլարով, օրիգինալ կտավ ճանաչվելուց հետո աճուրդի կհանվի 17 մլն դոլարով:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, «Գեղջկուհին ֆերմայի դիմաց» կտավը ստեղծվել է 1885թ., երբ Վան Գոգը 33 տարեկան էր: Ըստ մասնագետների՝ սա առաջին կտավներից էր, որ նկարիչը վաճառել է:

Պարբերականը մանրամասնում է, որ կտավը նախորդ դարում հայտնաբերվել է բրիտանական Բիլինգտոն քաղաքում բնակվող Հոլմ ընտանիքի տանը: Այն ժամանակ դեռևս ապացուցված չէր, որ կտավի հեղինակն իսկապես Վան Գոգն է:

Արվեստի գործն աճուրդի կհանվի հաջորդ ամիս՝ Նիդեռլանդներում:

Ընդհանուր առմամբ, Վան Գոգը ստեղծել է մոտ 900 կտավ, ինչպես նաև թղթի վրա պատկերված 1100 աշխատանք:

 

The £13 million painting: Peasant Woman in Front of a Farmhouse (1885) by Vincent Van Gogh

Վան Գոգի՝ 1960-ականներին 5 դոլարով վաճառված կտավն աճուրդի կհանվի 17 մլն դոլարով