Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոիլիի առողջական վիճակը կայուն վիճակում է և նա այս պահին գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Tert.am-ին այս մասին հայտնել են բուժկենտրոնից:
Լևոն Արոնյանի կնոջ ավտովթարի և առողջության մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր: Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»,-գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:










