Հերթեր Երևանի խոշոր սուպերմարկետներում. ի՞նչ են հիմնականում գնում մարդիկ (տեսանյութ)

15:27 • 15.03.20

 

Երևանի սուպերմարկետներում բազմաթիվ հերթեր ու կուտակումներ են: Մարդիկ մեծ քանակությամբ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Tert.am-ը շրջել է խանութներով և ֆիքսել, թե ինչ է կատարվում:

Խանութների մենեջերները Tert.am-ին տեղեկացրել են, որ վերջին երեք օրվա ընթացքում առևտրի ծավալը մեծացել է: Քաղաքացիները հիմնականում գնում են նպարեղեն, ալյուր, ձեթ, ձու: «Շատ են գնում տնտեսական ապրանքներ՝ զուգարանի թուղթ, լվացքի փոշի և այլն»,- նշում են նրանք: