Երևանում գործող առևտրային կենտրոններից մի քանիսը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը (թարմացվող)
Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Երևանում գործող առևտրի կենտրոններից մի քանիսը՝ Երևան մոլը, Դալմա Գարդեն մոլը, Ռոսիա մոլը, Ռիո մոլը, Տաշիր առևտրի կենտրոնը և Մեգամոլը մարտի 16-23-ը ժամանակավորապես չեն գործելու։ Այս մասին տեղեկանում ենք առևտրային կենտրոնների ֆեյսբուքյան էջերից:
Երևան Մոլում կգործի միայն Քարֆուր, իսկ Ռիո մոլում՝ Երևան Սիթի սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահմանափակելու նպատակով։
Վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։










