Չիլիում խորհրդային միկրոավտոբուսի հազվագյուտ մոդել են գտել

11:13 • 15.03.20

Չիլիում հայտնաբերել են խորհրդային առաջին շարքի թողարկման РАФ-977 միկրոավտոբուս, մինչ այս համարվում էր, որ այս տեսակը չի պահպանվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը` հղում անելով մասնավոր հայտարարությունների Yapo համացանցային հարթակին:

Այս հարթակում մեքենայի վաճառքի մասին հայտարարություն է տեղադրել Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյի արվարձաններից մեկի բնակիչը: Մեքենան նա վաճառում է 800 դոլարով, նշվում է, որ այն սարքին վիճակում չէ: Միևնույն ժամանակ մեքենայի սեփականատերը նշում է, որ շարժիչային մասը գտնվում է շատ լավ վիճակում և այն կարելի է օգտագործել որպես բեռնատար` փողոցային առևտրի համար:

Այս մոդելի մեքենաները արտադրվել են Լատվիայի ԽՍՀՄ-ում, 1958-1960 թվականներին: