Շվարցնեգերը ցույց է տվել, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

13:02 • 15.03.20

Լեգենդար դերասան և մարմնամարզիկ Առնոլդ Շվարցնեգերն իր օրինակով ցույց է տվել, թե ինչպես պետք է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այս մասին գրում է obozrevatel.com կայքը:

Իր Instagram-ի էջում հայտնի դերասանն ու Կալիֆորնիայի նախկին նահանգապետը ցույց է տվել, թե ինչպես է անընդհատ լվանում ձեռքերը մինչև Չերրի անունով իր սիրելի շանը վերցնելը:

«Լվացե՛ք, ձեռքերը: Ես փորձեցի ձեռքերը լվալու դաս տալ Չերիին, բայց կարծում եմ, որ դուք դրան ավելի շատ ուշադրություն կդարձնեք: Զգույշ եղեք: Լվացեք ձեռքերը: Լսեք գիտնականներին ու փորձագետներին, այլ ոչ թե դատարկագլուխներին: Միասին մենք կարող ենք դանդաղեցնել սա ու պաշտպանել մեկս մյուսին»,-գրել է իր էջում Տերմինատորը:

Տեսանյութում դերասանը ասում է, որ օրվա ընթացքում լվանում է ձեռքերը ոչ պակաս, քան 50 անգամ և անում է դա ոչ պակաս տևողությամբ, քան 20 վայրկյանը: