Կիևում ցուցարարը հրթիռային սարքով կրակել է ՌԴ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)
Կիևում մարտի 14-ին տեղի է ունեցել «Վետերանների քայլերթ», որին մասնակցել են նաև ազգայնականներ և այլ ակտիվիստներ: Այս մասին գրում է Рен ТВ-ն:
Ակտիվիստները մոտեցել են Կիևում ՌԴ դեսպանատանը, որտես ոստիկանությունն ու ազգային գվարդիայի ջոկատները շղթա են կազմել:
Սակայն ոստիկանների շարքերը չեն կարողացել խանգարել ակտիվիստներից մեկին հրթիռային սարքով կրակել դեսպանատան շենքի ուղղությամբ: Իրավապահները փակել են փողոցի շարժը և կառուցել լրացուցիչ բարիկադներ ավտոմեքենաներից և մետաղյա ցանցերից:
Լրագրողների խոսքով դեսպանատունը երկու կողմից շրջափակվել էր ոստիկանների ու ակտիվիստների կողմից:










