Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

10:32 • 15.03.20

Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, վարակվածն այդ երկրի քաղաքացի է, որը վերադարձել է Ֆրանսիայից: Այս մասին տեղեփկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ուզբեկստանի առողջապահության նախարարությանը կից գործող Սանիտարահամաճարակային բարեկեցության գործակալությանը:

«Մարտի 15-ին ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին) Վարակաբանության ինստիտուտում Ֆրանսիայից վերադարձած Ուզբեկստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։