Մաչետեներով զինված հանցագործները Լոնդոնում թալանել են «Տոտենհեմի» ֆուտբոլիստի տունը

14:00 • 15.03.20

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Յան Վերտոնգենի տունը Լոնդոնում թալանել են, երբ ֆուտբոլիստը թիմի հետ գտնվել է Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 10-ին, երբ Տոտենհեմը Գերմանիայում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղն էր անցկացնում «Լայպցիգի» դեմ: Հանցագործության պահին տանը գտնվել են Վերտոնգենի կինն ու երկու երեխան: Դիմակավորված 4 հանցագործները զինված են եղել դանակներով և մաչետեներով: Նրանք ֆուտբոլիստի կնոջից պահանջել են ցույց տալ թե որտեղ են գտնվում փողերն ու թանկարժեք իրերը: Կինը վախեցել է և կատարել է հանցագործների պահանջը:

Լոնդոնի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործության արդյունքում ոչ ոք վնասվածքներ չի ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, դեռևս ձերբակալվածներ չկան: