Ռուբեն Հայրապետյանին թույլ է տրվել դուրս գալ Հայաստանի տարածքից. Ամրամ Մակինյան

22:26 • 16.03.20

Սահմանապահ ծառայությունը թույլատրել է ՀՖՖ նախկին  նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին դուրս գալ ՀՀ սահմանից։

Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հայրապետյանի ելքը ՀՀ-ից թույլատրվել է։ Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,-գրել է Մակինյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ  ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդանավակայանից, որի վերաբերյալ ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին: