Որ բոլորը չաշխատեն, է հետո՞․ մենք ում ուղերձ ունեինք չաշխատելու, արդեն փոխանցել ենք․ Փաշինյան (տեսանյութ)

23:10 • 16.03.20

Մենք ում ուղերձ ունեինք չաշխատելու, արդեն փոխանցել ենք՝ դպրոցներ, համերգասրահներ, թատրոններ, մենք ուրիշ որևէ մեկին չենք ասել մի աշխատեք։ Մենք ասել ենք կան ռիսկեր աշխատելիս, խնդրում ենք ռիսկերը հաշվի առեք, բա որ բոլորը չաշխատեն, է հետո՞։  Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն հարցին, որ առավոտվանից ահազանգում են մասնավոր արտադրությունները, քանի որ ի վերջո չեն հասկացել իրենք պետք է աշխատեն, թե՞ ոչ, և եթե չեն աշխատելու, ապա աշխատավարձն ինչպես է կարգավորվելու։ Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր սերմնացուի խնդրին, քանի որ կորոնավիրոսով պայմանավորված ներկրումը դանդաղել է և գյուղացին գարնանացանի խնդիր ունի։ Պատգամավորին հետաքրքրում էր կառավարության մակարդակով քայլեր ձեռնարկվում են, թե ոչ։ 

«Այդ պարագայում էլ գյուղացին պիտի հարցնի ցանե՞նք թե՞ չցանենք։ Ինչ վերաբերում է սերմնացուին, այս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին որևէ պատասխան տալ, որովհետև մեր քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում  եղել է հետևյալը՝ ֆինանսավորում ենք գյուղացուն, նա ինքն է որոշում ումից սերմ առնի, որ սերմն է ավելի լավը։  Նախորդ անգամ խոսեցինք, որ պետական ծրագրով սերմացու վառելիք  և տարբեր բաներ տալ  չի լինելու, պատմություններ ունենք, որ այդ ծրագրերը չարաշահում են»,- նշեց վարչապետը։