Արտակարգ դրություն սահմանելու որոշման նպատակը մեկն է՝ նվազեցնել անձանց ոչ կենսական նշանակության շփումները, որևէ տնտեսական, պարենային խանութի գործունեություն չի արգելվում. նախարար (տեսանյութ)
Կառավարության արտահերթ նիստից հետո, որտեղ որոշվեց ողջ Հայաստանի տարածքում արտակարգ դրություն սահմանել՝ ասուլիսով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախ Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշը: Նրա խոսքով՝ վարակվածներից մեկն արդեն ապաքինվել է դուրս գրվել։ Նա համարվում է առողջացած, մնացած վարակվածների առողջական վիճակը համարվում է բավարար, միայն երկուսի մոտ առկա է թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ ԱՆ-ն հայտարարել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձի մասին, որից մեկն ապաքինվել է:
Թորոսյանը նշեց նաև, որ մեկուսացվածների թիվն առավոտվա դրությամբ եղել է 380, սակայն օրվա ընթացքում ավելացել է, ինֆորմացիան կթարմացվի, հնարավոր է օրվա ավարտին հասնի 420-430: Նախարարը նշեց, որ այսօր թեստավորում անցնող անձաց թիվը կհասնի 50-60:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով արտակարգ դրությանը, նշեց, որ շատ է քննարկվում, որ պարետին կառավարության որոշմամբ տրվել է առանձին լիազորություններ, ինչն ըստ նախարարի՝ այդպես չէ: «Իրականում օրենքով սահմանված բոլոր սահամանափակումները, որոնք անհրաժեշտ են եղել, կառավարության որոշմամբ արձանագրվել է ՀՀ ամբոջ տարածքի համար, բայց ելնելով համաչափության սկզբունքից՝ համապատասխան լիազորություն է տրվել պարետին, որ ինքը որոշի այդ միջոցառումները, որ վարչական շրջանի, կամ որ տարածքի սահմանափակումներով են իրականացվելու»,- ասաց Բադասյանը:
Նա հստակեցրեց, որ 20 հոգու և ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ իրականացնելու կանոնակարգումը՝ կլինի հուղարկավորություն, հարսանիք, նշադրեք և ցանկացած այլ միջոցառման պարագայում, սահամանափակումը կկիրառվաի պարետի կողմից: «Օրինակ՝ կարող է որոշվել, որ Վաղարշապատ քաղաքի շրջանակներով է սահամանփակվում այդ կանոնակարգումը: Մենք չենք սահմանափակել կրոնական-ծիսական արարողությունները, ընդամենը թողել ենք, որ 20 և ավելի մարդ չմասնակցի, ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ ցանկացած տեղեկություն անձանց վիճակի, մեկուսացվածության մասին որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով: Համաճարակի հետ կապված ցանկացած ինֆորմացիա պետք է պաշտոնական տեղեկատվությանը հղում պարունակի»,- հստակեցրեց նա:
Բադասյանը նշեց, որ երկար ժամանակահատվածի համար առևտուր անելու կարիք չկա, սննդի կետերի, ռեստորանների և այլ օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակել միայն պարետի որոշմամբ:
Թորոսյանն էլ պարզաբանեց, որ որևէ տեսակի խանութի գործունեություն այս որոշումը չի կարգավորվում, և նույնիսկ հարց տալ՝ արդյո՞ք դեղատները, պարենային կամ տնտեսական խանութներն աշխատելու են՝ տեղին չէ, տրամաբանությունն այս որոշման և նպատակը մեկն է՝ անձանց ոչ կենսական նշանակության շփումները նվազեցնել:
«Այդ տրամաբանությամբ սահմանափակվում է հանրային միջոցառումների իրականցումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, սպորտային մշակութային, կրթական այլ միջոցառումներ, ժամանցային միջոցառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ»,- ասաց նա և հավելեց, որ որևէ տնտեսական գործունեություն, բացի սրանցից չի արգելվում:
Թորոսյանը մանրամասնեց, որ սրանք էլ չեն արգելվում, այսինքն՝ ոչ ոք ռեստորանի աշխատակցին չի ասում մի եկեք գործի կամ սեփականատիրոջը՝ փակեք ռեստորանը, սակայն մասսայական միջոցառումներ չպետք է անցկացվեն նման հաստատություններում, ինչ վերաբերում է պարենային տնտեսական. դեղորայքի մատակարարմանը. դրանք ամբողջը մնում է նույնը, երկրում կա բավարար պաշար թե՛ սննդամթերքի, և թե՛ դեղորայքի, այդ տեսակետից խափանումներ չեն լինի:
Նա նշեց, որ սահամանփակումները բեռներին չեն վերաբերում:
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ հնարավոր է լինեն որոշակի տնտեսական գործունեության խոչընդոտներ, կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատելու է գործիքակազմի վրա, թե ինչպես անի այս տնտեսական իրավիճակը ավլեի հարթ անցնի:










