Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45

23:00 • 16.03.20

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնել, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն է իրականացվել, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ, որից հաստատված է միայն 45-ը:

Կան քաղաքացիներ, որոնց հետազոտությունները դեռևս ընթացքում են:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք: