Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի

18:51 • 16.03.20

Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի, այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:

Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված
Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ  կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ
Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ
Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են
Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։
 

Հիշեցնում ենք, որ բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝

·         ծառայությունների և սարքավորումների ձեռքբերում՝ https://shop.ucom.am/

·         ծառայությունների վճարում՝  https://www.ucom.am/pay  

Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։

Հիշեցնում ենք, որ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։

Կարևորելով մեր բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին, հայտնում ենք, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։

Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։

Հետևեք Առողջապահության նախարարության հորդորներին և առողջ եղեք»։

Ստորև ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել․