Բելգիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ խուսափել արտասահմանյան բոլոր ուղևորություններից, քանի որ նրանց վերադարձը Բելգիա չի կարող երաշխավորվել
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Բելգիայի քաղաքացիներին խուսափել արտասահմանյան բոլոր ուղևորություններից, քանի որ տարբեր երկրների կողմից կիրառվող խիստ կարանտինային սահմանափակումների, ինչպես նաև ավիաչվերթների թվի կտրուկ նվազեցման պատճառով նրանց վերադարձը Բելգիա չի կարող երաշխավորվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ հղում անելով Բելգիայի ԱԳՆ-ին:
Արտերկրում գտնվող Բելգիայի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ Բելգիա, խորհուրդ է տրվում դիմել համապատասխան տուրիստական գործակալությանը, տուրօպերատորին կամ ավիաընկերությանը: Արտակարգ իրավիճակների դեպքում Բելգիայի քաղաքացիները կարող են դիմել տվյալ երկրում Բելգիայի դեսպանություն։
Բելգիայի ԱԳՆ տեղեկացնում է նաև, որ Բելգիայից դուրս գտնվող բելգիացիների համար արտաքին գործերի նախարարությունում բացվել է թեժ գիծ՝ +3225014000 հեռախոսահամարով, որը գործում է տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 20։00։
Բելգիայի ԱԳՆ խորհուրդ է տալիս նաև Բելգիայում COVID-19 առնչությամբ երկրում ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տեղեկանալ info-coronavirus.be կայքէջից կամ զանգահարել +32 8 0014689 հեռախոսահամարով:










