Նիդեռլանդներում կկառուցվի առանց մեքենաների ամենամեծ թաղամասն աշխարհում (տեսանյութ)

12:33 • 16.03.20

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ավելի քան 12 000 բնակչի համար նախատեսված առանց մեքենաների թաղամաս է կառուցվելու, որն իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծը կհամարվի, գրում է The Guardian պարբերականը։

Մոտ 6 000 տուն ունեցող Merwede նորակառույց թաղամասում սպասարկման համար ավելի քան 20 000 հեծանիվ կլինի։

«Այստեղ պետք է ավելի հեշտ լինի հեծանիվ, քան մեքենա գտնելը»,- նշել է նախագծի ճարտարապետը՝  մատնանշելով, թե որն է ծրագրի հիմնական փիլիսոփայությունը։

Առաջին տների կառուցման աշխատանքները կսկսվեն 2022 թվականին։

Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքում հեծանվի համար նախատեսված առաջին գծերը ստեղծվել են 1885 թվականին, իսկ ահա անցած տարի այն հռչակվել  է աշխարհի ամենամեծ հեծանվային այգի ունեցող քաղաքը, որտեղ տարբեր չափի և ձևի ավելի քան 12 500 հեծանիվ կա։