Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, նոր 2 դեպքերից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի դեպքի», մյուսը՝ երեկ հաստատված դեպքի հետ
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-գրել է նա։










