Գրենլանդիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

23:27 • 16.03.20

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսը հասել է Գրենլանդիա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով TV 2 NEWS տեղական հեռուստաալիքին:

Նշվում է, որ կղզու տարածքում, որը պատկանում է Դանիային, արձանագրվել է SARS-CoV-2 (նաև անվանվում է COVID-19, ավելի վաղ՝ 2019-nCoV) վիրուսով վարակման առաջին դեպքը՝ չնայած փակ սահմաններին:

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Երկրի իշխանությունները հիվանդության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակ է հայտարարել, որը տարածվել է ավելի քան 150 երկրում:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 6706 մարդ, վարակակիր է 174 995-ը, ապաքինվել է 77 658-ը: