Մասիս–Էջմիածին ճանապարհահատվածում ստուգում են քաղաքացիների ջերմությունը․ ուղիղ միացում՝ Էջմիածնից
15:00
Նշենք, որ այս պահին քաղաքացներ կան, որ անցակետ են գալիս պարզապես ստուգվելու համար, բայց չեն լքում քաղաքի տարածքը: Քաղաքացիների մեծամասնությունը քաղաքից դուրս է գալիս գործնական պլաններով:
Ճանապարահատվածում ստուգվում են քաղաքից դուրս եկող բոլոր քաղաքացիները, ուղևորները: Սահմանվածից բարձր ջերմություն ունենալու դեպքում քաղաքացիներին երկրորդ անգամ են ստուգում, և կրկին բարձր լինելու դեպքում՝ ետ են ուղարկվում քաղաք:
Քաղաքացիները պահպանում են անվտանգության բոլոր կանոները, հետևում են բուժաշխատողների հրահանգներին: Էջմիածինում խուճապ չկա:
Այս պահին Էջմիածնի 27 ճանապարհներից բաց են միայն երեքը: Բաց է Վաղարշապատ-Երևան ճանապարհահատվածը, Մասիս տանող ճանապարհահատվածը և Աշտարակ տանող ճանապարհահատվածը:
Tert.am-ի հաղորդմամբ՝ չնայած բաց ճանապարհահատվածների՝ մեքենաները դժվարությամբ են մուտք և ելք կատարում, քանի որ բոլորը ջերմաչափում են անցնում: Ավելի հեշտ է քաղաք մտնելը, քան քաղաքից դուրս գալը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի, որի մեծամասնությունը փոխկապակցված է «Էջմիածնի դեպքի» հետ:
Ստուգումներ անցկացնողներից մեկը Tert.am-ին հայտնեց, որ Էջմիածինի ելքերի ստուգումները սկսվել են գիշերվանից, իսկ շարժը ակտիվացել է վաղ առավոտյան, սակայն Էջմիածին մտնող քաղաքացիները ստուգում չեն անցել: 










