Նյու Յորքում կորոնավիրուսի պատճառով կփակվեն ռեստորաններն ու բարերը

09:29 • 16.03.20

Նյու Յորքի իշխանությունները նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճի պատճառով հրամայել են մարտի 17-ից փակել բոլոր բարերն ու ռեստորանները, տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը` հղում անելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին:

Ռեստորանները միառժամանակ կզբաղվեն միայն սննդի առաքմանբ:

«Վաղը ես կստորագրեմ հրաման, որը կսահմանափակի ռեստորանների, բարերի և սրճարանների գործունեությունը մինչև առաքումներ կատարելու մակարդակը: Գիշերային ակումբները, կինոթատրանները, ոչ մեծ թատրոնները և համերգային հրապարակները պետք է փակվեն: Հրամանը ուժի մեջ կմտնի մարտի 17-ին ժամը 09:00-ից»,-ասված է Դե Բլազիոյի հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացրել է քաղաքապետը, Նյու Յորքում կորոնավիրուսից արդեն 5 մարդ է մահացել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: