Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թիվը գերազանցել է Չինաստանում գրանցված դեպքերը (լուսանկար)

10:16 • 16.03.20

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների և դրա հետևանքով մահացածների թվերն առաջին անգամ գերազանցել են Չինաստանի ներսում գրանցված դեպքերը, գրում է The Guardian պարբերականը։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝  ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 87 000 մարդ, այդ դեպքում, որ Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալներով՝ Չինաստանում վարակակիրների թիվը երկուշաբթի օրվա դրությամբ չի գերազանցել 80 860-ը։

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվն ավելացել է՝  հասնելով 3241-ի, իսկ Չինաստանում երկուշաբթի օրվա դրությամբ այն  չի գերազանցել 3208-ը:

Ջոն Հոփքինսի համալսարանի գծապատկերը ցուցադրում է Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման դրամատիկ աճը։ Գծապատկերում երևում է, որ բռնկման պահից սկսած վարակն արտասահմանում շատ ավելի արագ է տարածվել, քան հենց բուն Չինաստանում։

Չինաստանից հետո համաճարակային ամենավատ իրավիճակը գրանցվել է Իտալիայում, որտեղ  հաստատվել է վարակման 25 000 դեպք՝ որից 1 800-ը մահվան ելքով։

Ֆրանսիայում գրանցվել է վարակման 4500, մահվան՝ 91 դեպք, Գերմանիայում համապատասախանաբար 5700 և 11, Նիդեռլանդներում՝ 2270 և 20, Շվեյցարիայում՝ 2200 և 14, Մեծ Բրիտանիայում՝ 1144 և 21, ԱՄՆ-ում՝  3500 և 557 դեպք։

Աշխարհում ամենաշատ տուժած երկրների շարքում է նաև Իրանը, որտեղ գրանցվել է վարակման 14 000 և մահվան 724 դեպք։

 

A graph from the Johns Hopkins University CSSE coronavirus tracker shows global Covid-19 infections outstripping those in China (in yellow). Correct as of 00:50 GMT.