Օքսֆորդից մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ նկարներ են գողացել (լուսանկարներ)

17:58 • 16.03.20

Մեծ Բրիտանիայում XVI և XVII դարերի՝ մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ նկարներ են գողացել․հանցագործությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին, գրում է Daily Mail պարբերականը։

Արվեստի գլուխգործոցները Օքսֆորդի համալսարանի Քրայսթչըրչ ցուցասրահից են գողացել։

Նշվում է, որ պատկերասրահից անհետացել են Անտոնիս վան Դեյքի «ձիու վրա նստած զինվորի» (1616), Սալվատորե Ռոզայի «ժայռոտ ափ» (1640-ական թվականների վերջ) և Անիբալե Կարաչիի «խմող տղան» (մոտավորապես 1580 թվական) աշխատանքները։