Իսպանիայի թագավորը սկանդալի պատճառով հրաժարվել է հոր ժառանգությունից
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը հրաժարվել է հոր ժառանգությունից, ինչպես նաև նախկին միապետին՝ Խուան Կառոս 1-ին, զրկել տարեկան թոշակից:
Ինչպես նշում է The Guardian-ը, ֆիլիպ 6-րդի որոշումը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալով, որում ներքաշված է հայրը:
Ենթադրվում է, որ Խուան Կառոս 1-ինը միլիոնավոր եվրոներ է ստացել Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող գաղտնի օֆշորային հիմնադրամից:
Իսպանիայի թագավորական տան տարածած պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ խոսքը Lucum հիմնադրամի մասին է:
Բացի այդ, միապետը հրաժարվել է հորից ժառանգել որևէ ակտիվ, ներդրումային կամ ֆինանսական կառույց, որոնց ծագումը կարող է կասկածելի լինել:
Հիշեցնենք, որ Խուան Կառլոս 1-ինը գահից հրաժարվել է 2014թ.:










