Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարը հայազգի Ժաննա Բարսեղյանն է

14:03 • 16.03.20

Ֆրանսիական Ստրասբուրգում անցկացվել է քաղաքային ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում է տեղի հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru կայքը:

Առաջին փուլից հետո Բարսեղյանը առաջին տեղում է` ձայների 27,6%-ով: Երկրորդ տեղում է Ալյոնա Ֆոնտանելան, որը հավաքել է ձայների 19,8%-ը:

Առաջին փուլում ընտրություններին մասնակցության հայտը ցածր է եղել, ինչը պայմանավորված է Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ:

Նոր քաղաքապետը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում: