Ղազախստանում քրեական պատասխանատվության են ենթարկել կորոնավիրուսով վարակված կնոջը

00:05 • 16.03.20

Ղազախստանում կորոնավիրուսով հիվանդ կնոջը քրեական պատասխանատվության են ենթարկել, քանի որ վերջինս հրաժարավել է տեղեկություն տրամադրել այն անձանց մասին, որոնց հետ շփվել է:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով Ալմաթիի ոստիկանությանը, կինը խոչընդոտում է սանիտարական ծառայությունների աշխատանքներին և միտումնավոր կերպով չի նշում վարակվելուց հետո իր հետ շփված մարդկանց անունները:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Բացի այդ, երկիրը սահմանափակել է Ռուսաստանի հետ սահմանը:

Ներկայիս դրությամբ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում  վարակման 8 դեպքի մասին: