«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

19:17 • 17.03.20

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում է նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:  Այս մասին տեղեկացնում է պարետատունըէ հղում անելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ 

Նախարարությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.

Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34 

2. Ավան համայնք – 096 00 26 50

3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50

4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64

5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18

6. Վանաձոր համայնք – 096 00 29 90

7. Սպիտակ համայնք  – 096 00 24 90

8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70 

9. Սիսիան համայնք  - 096 00 27 80

10. Տաշիր համայնք – 096 00 25 90  

11. Արթիկ համայնք – 096 00 24 99    

12. Հրազդան համայնք – 093 27 88 17    

13. Ալավերդու համայնք – 096 00 24 88

14. Սեւան համայնք – 096 00 27 10

15. Չարենցավան համայնք – 096 00 25 40   

16. Մասիս համայնք – 096 00 24 80   

17. Արտաշատ համայնք – 096 00 26 40   

18. Կապան համայնք – 096 00 25 60  

19. Գյումրի  համայնք – 096 00 27 40    

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:

Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել org@ngo.mission.am  էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ  աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։