էջմիածնեցի տիկնոջ վերաբերյալ հումորային տեսանյութ հրապարակելու համար ֆեյսբուքյան օգտատերը ծեծի է ենթարկվել. ոստիկանությունում հետաքննություն է կատարվում

16:47 • 17.03.20

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Սարգսյանը գրառում էր արել սոցիալական ցանցի իր էջում և հայտնել, որ տեղադրել է մի հումորային տեսահոլովակ, որում աջակցություն է հայտնել էջմիածնեցի տիկնոջը, որը կարողացել է լուծել խցանումների հարցը, և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներում։

Ըստ նրա՝ չորս ժամ անց երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են իրեն և հարցրել՝ թե արդյո՞ք ինքն է այդ տեսահոլովակի հեղինակն ու առանց որևէ բացատրության, խփել-գցելով գետնին, հարձակվել են իր վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով:

Դեպքից հետո նա ֆիքսել է փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշը և դեպքի մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը:

Օգտատերը հայտնել է. «Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են»։

Ոստիկանությունից Tert.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ հաղորդում ստացվել է ծեծի վերաբերյալ, հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում: