Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի
Սիրելի հայրենակիցներ,
Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:
Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը՝ հատուկ գրաֆիկով և պայմաններով.
• Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-19:00
• Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
• Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` shop.ucom.am:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` TelCell, Mobidram, Idram, EasyPayև այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկություններլինելուն պես կտեղեկացնենք:
Առողջություն բոլորին:










