ՀՅԴ նախընտրական շտաբը, հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, մտահոգված լինելով մեր քաղաքացիների առողջությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։
«Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։










