Զելենսկին կորոնավիրուսի տարածման ֆոնին վարկային արձակուրդ է «խոստացել» Ուկրաինայի փոքր ու միջին բիզնեսի համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիև Զելենսկին հայտնել է փոքր ու միջին բիզնես համար վարկային արձակուրդի ծրագրի ստեղծման, ինչպես նաև նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ֆոնին հարկային կոնցեպցիայի փոփոխության մասին, գրում է RT-ն:
«Մոտ ապագայում Ազգային բանկից, Ֆինանսների նախարարությունից, պետական և առևտրային բանկերից սպասում ենք փոքր ու միջին բիզնես համար վարկային արձակուրդի ծրագրի ստեղծման և հարկային կոնցեպցիայի փոփոխության»,- ասել է Զելենսկին ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում:
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել COVID-19-ի պատճառով արտակարգ դրություն հայտարարել Ուկրաինայի Չեռնովիցիի և Ժիտոմիրսկի շրջաններում:










