Հայաստանում կորոնավիրուսի ևս 6 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 78-ի (ինֆոգրաֆիկա)

22:09 • 17.03.20

Ունենք կորոնավիրուսի հաստատված ևս 6 դեպք, որոնք կապված են «արտադրամասի» դեպքի հետ։ Օրվա ավարտին կունենանք 600 մեկուսացված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց Ա․ Թորոսյանը և հավելեց, որ հնարավոր է ևս մի քանի հարյուր մեկուսացումներ լինեն, որից հետո, հավանաբար, պետք է կիրառեն միայն ինքնամեկուսացման սկզբունքը։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 78 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։