Ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա վիրավոր

02:02 • 17.03.20

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Արեգ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 PD 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214. 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել աջակողմյան ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արեգ Ա.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: