Երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում. Ֆելիքս Թոխյանը՝ ԱԺ ներկայացուցչին (տեսանյութ)

15:43 • 17.03.20

Սահմանադական դատարանում նախագահի դիմումի հիման վրա վիճարկվում են մի շարք դրույթներ, որի ընթացքում ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց պատասխանող կողմ ԱԺ ներկայացուցչին՝ Իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կարեն Մովսիսյանին՝ ԱԺ-ն սահմանադրական պատասխանատվություն կրո՞ւմ է, որ իր սահմանադրական պարտավորությունները չի կատարում: Մովսիսյանը պատասխանեց.«Իհարկե կրում է»:

Ֆելիքս Թոխյանն ասաց.« Հիմա ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պպալատի անդամին չեք նշանակում, երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում»:

«Ազգային ժողովն իր գործը շարունակում է կատարել, դրա համար էլ Սահմանադրության մեջ նախատեսված է մի դրույթ, որն այսօր վիճարկվում է՝ դա 138-րդ հոդվածն է: Եթե որոշ դեպքերում անհնարինությունից ելնելով, ոչ համաձայնության գալով, հնարավոր չի եղել ընտրել սահմանադրական մարմին, ապա նախագահին է տրված լիազորություն ժամանակավոր տալ այդ հարցի լուծումը, մինչև կգան ընդհանուր հայտարարի: Ազգային ժողովը կոլեկտիվ է որոշումներ կայացնում»,- ասաց Մովսիսյանը, ում ընդհատեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

«Թողնենք մի կողմ պարոն նախագահին, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի նշանակում պարոն նախագահը: Ես մի խորհուրդ տամ Ձեզ՝ լավ իմաստով. կան երկրներ, երբ պաշտոններին չեն կարող նշանակում անել, իրենք մտցնում են դրույթ, որով նախկին պաշտոնավարողին աշխատանքից չեն ազատում մինչև նորին չի նշանակում: Ես սա ուղղակի հուշում եմ»,- ասաց Թոխյանը:

Հիշեցնենք, որ ընթանում է Սահմանադրական դատարանի նիստը, որի ընթացքում քննության են առնում հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։