Թրամփն ամերիկացիներին կոչ է արել մտածել հարևանների մասին և չդատարկել խանութները

01:20 • 17.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կրկին հորդորել է կորոնավիրուսի պատճառով սննդի մեծ պաշար չկուտակել և վստահեցրել է, որ երկրում ոչնչի պակասություն չկա: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թրամփը հիշեցրել է, որ կիրակի հանդիպել է մթերային խանութների և առաքիչների միության թոփ մենեջերների հետ: 

«Մենք վստահ ենք, որ առաքումները կշարունակվեն համապատասխանել ամբողջ երկրի պահանջարկին»,- գրել է Թրամփը և հավելել, որ խանութները բաց կլինեն «բոլոր դեպքերում» և որ այդ ուղղությամբ կատարվում է առավելագույնը:

«Ես բոլոր ամերիկացիներին խնդրում եմ համախմբված լինել և աջակցել հարևաններին՝ չկուտակելով սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների չպետքական քանակ: Միասին մենք ուժեղ ենք և կկարողանանք հաղթահարել այս մարտահրավերը»,- գրել է Թրամփը: