ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել. կա 7 վիրավոր (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի արևմուտքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա նվազագույնը 7 վիրավոր: Այս մասին հայտնում է breaking911.com-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ներկա պահին պարզվում է տեղի ունեցածի մանրամասները, ինչպես նաև ճշտվում է տեղեկությունը, թե վիրավորների թվում կա՞ն արդյոք ոստիկանության աշխատակիցներ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հավելենք, որ Թվիթերի օգտատերերից մեկը հրապարակել է տեսանյութ դեպքի վայրից:










