Տեղեկատվության սահմանափակումն իշխանության ձեռքում մի գործիք է՝ ցանկացած քննադատություն լռեցնելու համար. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության տարածման նոր սահմանափակումների մասին և նշեց, թե ինչու են նրանք եղած խնդիրները լուծելու փոխարեն, ընդհակառակը, ավելի շատ խնդիրներ ստեղծելու:
«Ես կողմ եմ արտակարգ իրավիճակ սահմանելու որոշմանը և նույնիսկ այն համարում եմ 2-3 օր ուշացած, սակայն այս որոշման մեջ շատ «հետաքրքիր» կետեր կան, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում ոչ միայն ԶԼՄ-ների, այլև ցանկացած մտածող մարդու համար:
Եթե ես, կամ ինչ-որ մեկը ցանկանում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ-ում կամ դրանից դուրս վարակի հետ կապված, այդ ամենը, փաստորեն, արգելվում է և դառնում անօրինական: Խնդրահարույց է այն, որ չես կարող խոսել ոչ մի այլ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ վարակի հետ կապված, քանի որ ստացվում է, որ խուճապ ես տարածում:
Չի թույլատրվում հղում անել նաև լրջագույն աղբյուրներին: Տեղեկատվության սահմանափակումն իշխանության ձեռքում մի գործիք է՝ ցանկացած քննադատություն լռեցնելու համար: Սթափ մարդը երեկվա կառավարության նիստը նայելուց հետո խուճապի զգացողություն կունենար, և այդ ամենը տեղի էր ունենում ուղիղ եթերում»,- ասաց նա:
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ նորմալ, ազնիվ աշխատող լրատվամիջոցները, տեղեկատվության սահմանափակման կանոններին հետևելու դեպքում կորցնում են օպերատիվությունը, չեն կարող տալ բացառիկ նյութ՝ սպասելով իշխանության ինֆորմացիոն կետերի տված ինֆորմացիային: Նրա կարծիքով՝ բաց խաղացողները մնում են խաղից լուր, շահում են ֆեյք-լրատվամիջոցները:
Մանրամասները՝ տեսանյութում:










