Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել. RT
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ վարակակիրների թիվն ավելացել է 10 593-ով, հաղորդում է RT-ն:
Հաղորդվում է, որ համավարակի ողջ ընթացքում վարակման 415 481 դեպք է գրանցվել. 31 095 վարակակիր մահացել է, ապաքինվել՝ 90 840 մարդ:
Ինչպես ավելի վաղ Tert.am-ն էր տեղեկացրել, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի զգալի աճ է գրանցվել: Օրեր առաջ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում, վարակի ուժգնությունը չի թուլանում, և պետք է դեռ մի քանի ամիս ապրեն վարակի հետ մեկտեղ:
Ֆրանսիայի վարչապետը, միաժամանակ, հայտարարել էր, որ չնայած համաճարակային իրավիճակի սրմանը, փորձելու են խուսափել սահմանափակումները խստացնելուց:










