Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն. Սամվել Բաբայան

14:00 • 27.09.20

Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: 

Ինչ վերաբերում է տարհանումներին, Սամվել Բաբայանն ասաց, որ տարհանումներ կան, ամեն ինչ արվում է, որ խաղաղ բնակչությունը չտուժի:

«Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի մի շարք բնակավայրեր հրետակոծվել են, այդ մարդիկ տարհանվել են»,-ասաց Բաբայանը: 

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ Մարտական գործողությունների մասին ամփոփ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից։