Փարիզի մերձակայքում 40 զինված անձինք հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա

15:16 • 11.10.20

Ֆրանսիայում մետաղյա ձողերով ու պայթուցիկ նյութերով զինված շուրջ 40 անհայտ անձինք փորձել են գրոհել Փարիզի արվարձանում գտնվող ոստիկանական տեղամասը, գրում է Reuters-ը։

«Անցած գիշեր Շամպինյիում ոստիկանական բաժանմունքի վրա դաժան հարձակում է տեղի ունեցել: Ոստիկաններից ոչ ոք չի տուժել»,- ասված է Փարիզի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որը ցույց է տալիս Փարիզի կենտրոնից մոտ 15 կմ հարավ-արևելք գտնվող ոստիկանական տեղամասի ուղղությամբ ընթացող հարձակումը: Հարձակվողները փորձել են ուժով ներխուժել ոստիկանական տեղամաս, սակայն նրանց չի հաջողվել։

Հաղորդվում է, որ դեռևս պարզ չէ վերջին երկու տարվա ընթացքում միևնույն ոստիկանական տեղամասի վրա երրորդ հարձակման շարժառիթը։