Տաջիկստանում նախագահական ընտրություններ են ընթանում

13:03 • 11.10.20

Տաջիկստանում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Իրենց ձայնը տալու իրավունքից կարող են օգտվել շուրջ 5 մլն ընտրողներ, հետևում է հանրապետության ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի տվյալներից: Հանրապետությունում քվեարկության տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 06:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ը։

DW-ի հաղորդմամբ՝ նախագահի թեկնածուները 5-ն են, այդ թվում` երկրի գործող ղեկավար Էմոմալի Ռախմոնը Անկախ արհմիությունների ֆեդերացիայից, Ագրարային կուսակցությունից Ռուստամ Լառիֆզոդան, Սոցկուսակցությունից Աբդուխալիմ Գաֆորզոսան, Տնտեսական բարեփոխումներ կուսակցությունից Ռուստամ Ռախմաթզոսան և Կոմունիստակական կուսակցությունից Միրոջ Աբդուլոևը:

Ընտրություններին պաշտոնապես գրանցվել են հինգ դիտորդներ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից, Անկախ պետությունների համագործակցությունից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Ռուսաստանից և Ուզբեկստանից: