Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 150 հազարը, կա վարակման ավելի քան 5 միլիոն դեպք. ТАСС
Բրազիլիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 150 198-ի, որից 559-ը գրանցվել է այսօր: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, վկայում են հարավամերիկյան երկրի առողջապահության նախարարության տրամադրած տվյալները:
Վարակումների ընդհանուր թիվը հասել է 5 082 637-ի: Վերջին 24 ժամում գրանցվել են վարակման 26 749 նոր դեպք: Գերատեսչության տեղեկություններով՝ վարակված անձանց 85%-ն ապաքինվել է, ևս 478 717 մարդ մնում է բժիշկների հսկողության ներքո:
Բրազիլիան, որտեղ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո ամենամեծ թվով վարակումներն ունեցող երրորդ երկիրն է: Մահացածների թվով Բրազիլիան զիջում է միայն Միացյալ Նահանգներին:










