Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին. նա կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին (տեսանյութ)
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող իր Instagram-ի էջում, ինչպես նաև story բաժնում տեսանյութ է հրապարակել, որոնցում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:
Նա մասնավորապես հայտնել է, որ Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 90 միլիոն դոլար:










