Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ օգտագործում է վարձկան-ահաբեկիչների, որոնք դաժանություններ և պատերազմական հանցագործություններ են կատարում. ՀՀ ՄԻՊ-ն անհերքելի ապացույցներ է հրապարակել (տեսանյութ, 18+)

01:55 • 11.10.20

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմից Արցախի դեմ կռվող զինյալներից մեկը ներկայանում և ցույց տալիս պատերազմի դաշտում ընկած զինվորների մարմիններ: Թաթոյանը գրում է, որ  «նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում»:

«Անհերքելի ապացույց այն մասին, որ՝

1) Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների.

2) այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ.

3) նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Տեսանյութում, որը կարող եք դիտել հետևյալ հղմամբ, երևում են զինծառայողների մարմիններ, թույլ նյարդեր ունեցող անձանց հորդորում ենք չդիտել այն: